Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կրկին ծխախոտի մասին

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին անդրադառնանք այս կարևոր խնդրին և վերհանենք որոշ թյուրընկալումներ ծխախոտի օգտագործման մասին:

Եվ այսպես.

Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է այլ ազդեցություններ, այդ թվում`

  • տնտեսական (ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն, արտադրողականության կորուստներ և անուղղակի` առողջապահական ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն),
  • սոցիալական,
  • բնապահպանական:
Բավականին մեծ է բեռը տնային տնտեսությունների վրա` ծխախոտի և ծխախոտային արտադրանքի վրա ծախսվում է ընտանիքների ընդհանուր եկամտի 5-15%: 🙁

Դուք կարող եք կատարել այս հետաքրքիր վարժությունը և ինքնուրույն հաշվարկել` ինչքա՞ն գումար կարելի է խնայել ծխելը թողնելով: Առաջարկվում են հետևյալ հարցադրումները`

  • Օրական ինչքա՞ն եք ծախսում ծխախոտ գնելով:
  • Ամսական ծխախոտային ծախսերի հանրագումարը:
  • Տարեկան  ծխախոտային ծախսերի հանրագումարը:
  • 10 տարվա ընթացքում ծխախոտային ծախսերի հանրագումարը:
  • Ի՞նչ կարող էի անել այդ գումարով:

Բավականին կլորիկ գումար ստացվեց, այնպես չէ՞:

 

Առաջարկում ենք նախաձեռնել փոքրիկ հետազոտություն ձեր շրջապատում` ծխող ընկերների և ծանոթների շրջանում, թե ինչքան գումար են ծախսում ծխախոտի վրա և ինչ են մտածում այդ մասին: Հետո կիսվեք ստացված արդյունքներով մեր սոց. խմբում: