Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչ անել ապագայում մրցունակ դառնալու համար

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

21-րդ դարը նոր պահանջներ է դնում երիտասարդ մասնագետների առջև: Այնուամենայնիվ, միայն պահանջված մասնագիտությունը չի կարող ապահովել քո մրցունակությունը շուկայում։

1. Շատ կարևոր է, որ դու անընդմեջ սովորես, ինքնազարգանաս, նոր հմտություններ ձեռք բերես և կանգ չառնես փորձությունների առջև։

2.Մրցունակ լինելու համար պարզապես սկսի՛ր աշխատել հենց այս պահին, աշխատելով` ձգտիր սովորել նոր բաներ, ձեռք բերել կարևոր կյանքի և մասնագիտական հմտություններ։

Մի՛ հետաձգիր գործերդ մոտիվացիա սպասելու պատճառով։ Աշխատելն ինքնին մոտիվացիա է։

3. Սովորիր ճիշտ առաջնահերթություններ դնել: Տարբերակիր առաջնայինը երկրորդականից, կազմիր կարևոր և առաջնահերթ գործերի ծրագիր և առաջ շարժվիր:

4. Դարձիր կամավոր, դա կօգնի քեզ ծանոթանալ տարբեր աշխատանքների հետ, հասկանալ տարբեր մասնագիտությունների առանձնահատկությունները, փորձառություն ձեռք բերել տարբեր ոլորտներում, շփվել տարբեր մարդկանց հետ, փորձել սեփական ուժերը, ճանաչել քո ուժեղ և թույլ կողմերը:

5. Եվ ամենակարևորը` հավատա՛ քո ուժերին, մի վախեցիր դժվարություններից, և ամեն ինչ կստացվի:

 

Նյութը պատրաստեցին մեր կամավորները: