Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչ է մայնդֆուլնես մտային վարժանքը

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Առօրյա խնդիրներով մտահոգված` մենք ապրում ենք այս կյանքը շտապելով և հաճախ ուշադրություն չենք դարձնում կարևոր մանրունքներին: 🙁

Մայնդֆուլնես (mindfullness) մտային վարժանքը մանրունքների գիտակցման պրակտիկաներ են, երբ մեր ուղեղը վարժեցնում ենք կենտրոնանալ որևէ բանի վրա, մասնավորապես` դրական երևույթի, և չենք ցրում ուշադրությունը:

Գիտնականները ապացուցել են, որ նման պրակտիկաները թույլ են տալիս նկատել կյանքի դրական կողմերը և հաճույք ստանալ մանրունքներից, նվազեցնում են տագնապի մակարդակը, օգնում են ավելի լավ կառավարել սեփական հույզերը: Մայնդֆուլնես տեխնիկան աշխատում է որպես մեդիտացիա, և այն կիրառող մարդիկ ավելի լավ են դիմակայում տարբեր անբարենպաստ ազդակներին և նույնիսկ ավելի երկար են ապրում:

Եվ այսպես, օրվա ընթացքում, արթնանալու պահից սկսած` ուշադրություն դարձրեք ձեր զգացողություններին, շրջապատին, ուսումնասիրեք տարբեր երևույթներ և մարդկանց, վարժեցրեք զգայարանները և հիշեք ձեր տպավորությունները, սովորեք չշտապել և նկատել բնության գեղեցկությունը և կյանքի բազմազանությունը: Աշխատելիս կամ դաս անելիս` կենտրոնացեք ձեր գործողության վրա և մի ցրվեք:

Օրվա ավարտին վերհիշեք բոլոր իրադարձությունները և գտեք 3 դրական բան, որի համար կարող եք շնորհակալություն հայտնել այդ օրվան: 🙂

Կանոնավոր պրակտիկաների արդյունքում ուղեղը կսովորի կենտրոնանալ կյանքի դրական կողմերի վրա, իսկ ներքին լարվածությունը և սթրեսը կպակասեն:

Հաջողությո′ւն ենք ցանկանում: