Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ձեր կարծիքը կարևոր է. հարցում

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Սիրելի´ դեռահասներ,
Խնդրում ենք ձեզ մասնակցել առցանց հարցմանը` նվիրված Երեխաների և դեռահասների առողջության 2020-2030 ռազմավարությանը:

«Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը անցկացնում է այս առցանց հարցումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հովանու ներքո:
Ձեր կարծիքները կօգնեն ավելի ճիշտ պլանավորել դեռահասների առողջությանը միտված գործողությունները:

Հարցերը վերաբերում են ձեր տեսակետին, թե ինչ է անհրաժեշտ՝ դպրոցում առողջությունը խրախուսելու համար, ինչպիսի գործողություններ պետք է իրականացնի կառավարությունը՝ հոգուտ դեռահասների առողջության և բարեկեցության:

Արդյունքում մշակվելու է երեխաների և դեռահասների առողջության նոր ռազմավարությունը:

Հարգելի՛ դեռահասներ և երիտասարդներ, ձեր կարծիքները շատ կարևոր են:
Դարձրե´ք ձեր ձայնը լսելի:

Ուշադրությո՛ւն. հարցերն ուղղված է 11-19 տարեկան դեռահասներին:

Հարցումը հասանելի է հետևյալ հղումով`
https://docs.google.com/…/16BWXnthwArSgrpddHCgQlLJbtBq…/edit