Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

իմ մասին

Բարեվ դեզ ես Գոռ եմ, 14 տարեկան։ Ունեմ մի հարց հոգեբանին։ Մարդկանց չեմ կարոխանում մերժել ցանկազած հարցում ։ Երբեմն այդ պաճարով խնդիրներ եմ ունենում

Պատասխան

Ողջույն, Գոռ, շնորհակալություն, որ գրեցիր,

Տարբեր մարդիկ ունեն տարբեր բնավորություններ, երբեմն նաև այնպիսի առանձնահատուկ գծեր, որոնցից կարող են օգտվել ուրիշները` ի վնաս քեզ:

Դու ինքդ հասկանում ես, որ կան իրավիճակներ, երբ մերժելը շատ կարևոր է: Փորձիր վարժեցնել քո մեջ այդ կարողությունը: Դա քեզ պետք կգա քո հետագա կյանքում, թույլ կտա խուսափել տարբեր ռիսկային իրավիճակներից, ուրիշների մանիպուլյացիաներից, ուսուցման և հատկապես աշխատանքում գործել ելնելով առաջին հերթին քո սեփական շահերից և ոչ` ուրիշների:

Ոչ ասելու կարողությունը վարժեցնելու նպապատով կարող ես դիմել քո մտերիմ ընկերների կամ տնեցիների օգնությանը`միասին բեմադրելով տարբեր իրավիճակներ, դերային խաղեր:

Որոշ օգտակար խորհուրդներ կարող ես գտնել մեր կայքի այս հոդվածում:

Հաջողություն ենք ցանկանում: