Իսկ դու գիտե՞ս, թե որտեղից է առաջացել «կարանտին» բառը:
14-րդ դարում, երբ ժանտախտը հասավ Վենետիկ (միջնադարում ամենազարգացած եվրոպական տերություններից մեկը), տեղի իշխանությունները հասկացան, որ համաճարակը տարածողը առնետներն էին, որոնք գալիս էին Չինաստանից ժամանող նավերի հետ միասին։ 😮
Համաճարակը կանխելու նպատակով իշխանությունները որոշեցին, որ իրենց սահմաններին մոտեցող ցանկացած նավ պետք է 40 օր սպասի բաց ծովում, ինչից հետո նոր թույլտվություն կստանա բեռնաթափվելու։
Quaranta իտալերենից թարգմանաբար նշանակում է քառասուն։
Կարանտին եզրույթը սահմանավում է իբրև վարակիչ հիվանդությունների (համաճարակների) տարածումը կանխելու նպատակով հիվանդների և նրանց հետ շփում ունեցած անձանց ժամանակավոր մեկուսացում: