Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ողջույնի միջազգային օր

Այլ նորություններ

Կրկին ծխախոտի մասին
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին խոսենք այս կարևոր խնդրի մասին: Եվ այսպես. Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է նաև այլ բացասական ազդեցություններ, այդ թվում` տնտեսական․ ինչպե՛ս ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն,  այնպե՛ս էլ անուղղակի` բուժման համար ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն․ սոցիալական․ դեռահասները հաճախ սկսում են ծխել ընկերներից չտարբերվելու…
Տեղադրված է 29.05.2026 , 10:00…  ավելին →

Ողջույնի կամ բարևի միջազգային օրը (World Hello Day), որը նշվում է նոյեմբերի 21-ին, նպատակ ունի մարդկանց ուշադրությունը սևեռել միմյանց նկատմամբ բարի և սիրալիր լինելուն:

Այդ արտասովոր և բարի տոնը 1973 թ.-ին սահմանվել է Մայքլ և Բրայան Մաքքոմեք եղբայրների կողմից՝  ի պատասխան Եգիպտոս-Իսրայել հակամարտության: Այսպես, նման բարեկամական տոն ստեղծելու համար պատճառ է հանդիսացել «սառը պատերազմը» և ազգերի միջև անհանդուրժողականությունը: Աշխարհի տարբեր ծայրեր Մաքքոմեք եղբայրների ուղարկած նամակները` բարի մաղթանքներով, վարակիչ օրինակ դարձան մոլորակի շատ այլ բնակիչների համար: Նամակում պարզապես խնդրանք էր` ինչ-որ մեկին գրել բարեմաղթանքներով նույնատիպ նամակ:

Այդ բարի գաղափարը հավանության արժանացավ ոչ միայն տարբեր երկրների շարքային քաղաքացիների, այլ նաև կառավարությունների շրջանում: Ի վերջո, մի շարք երկրների նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ը հայտարարվեց ողջույնի օր, այն է` դրական էմոցիաներ ստանալու և կիսելու օր 🙂

Բարև′ և բարի′ օր բոլորին: