Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

TEENSLIVE-ի նոր կամավորների թիմը համալրված է

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Ուրախ ենք տեղեկացնել, որ Teenslive Armenia կամավորների թիմը համալրված է:

Ողջունում ենք մեր կամավորական թիմի 10 նոր անդամներին` Արմանին, Սուրենին, երկու Լյուսիներին, Մարգարիտային, Անիին, Լիլիթին, Անուլին, Սիրուշոին և Վալերիին:  🙂

Նրանք կկիսվեն մեր խմբում իրենց հետաքրքիր պատմություններով, տարբեր նորություններով և հետաքրքիր իրադարձույթուններով իրենց սեփական և մյուս երիտասարդների կյանքից, իրենց սիրելի ստեղծագործություններով,  ինչպես նաև բժիշկների և հոգեբանների խորհուրդներով և օգտակար նյութերով` ուղղված երիտասարդներին:

 

Բարի՛  երթ, սիրելի՛ երիտասարդներ:

Մեր կամավորների  մասին ավելին իմանալու համար հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում: