Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Ձեռնաշարժություն (մաստուրբացիա)

Իմ ձեռնաշարժությունը կարծես դառավ ինձնից պոկ չեկող մի բան: 9 տարեկանից ես մշտապես դրանով եմ զբաղվում: Հիմա 13 տարեկան եմ և ամենաերկար ընդմիջումն եղել է մեկ ամիս: Համարյա ամեն օր եմ դրանով զբաղվում: Չգիտեմ, էլ ի՞նչ անել: Գիտեմ, որ վատ սովորություն է, բայց ազատվել չեմ կարող․․․

Պատասխան

Բարև, Շոկոլադ, շնորհակալություն, որ գրեցիր մեզ: Ձեռնաշարժության մեջ, դու երևի թե գիտես, վատ բան չկա, այն օգնում է ճանաչել սեփական մարմինը և անվտանգ ձևով բավարարել սեռական ցանկությունը (եթե իհարկե պաշտպանվեն հիգիենան և որոշ անվտանգության կանոնները): Հատկապես, որ դու դեռահասային տարիքում ես: Իսկ թե ինչքան հաճախ կարելի է զբաղվել ձեռնաշարժությամբ, դու դժվար թե ստույգ պատասխան գտնես: Կարևորն այն է, որ դա չսկսի խանգարել քո նորմալ կյանքին: Օրինակ, ինքնաբավարարման մասին մտքերդ չպետք է խանգարեն քո ուսմանը, ընկերների հետ շփմանը և այլն:

Վերլուծիր, ինչի՞ համար է քեզ հարկավոր այդքան հաճախ դա անել: Հաճույք ստանալու՞ համար: Թե՞ այն օգնում է քեզ հանել հուզական լարվածությունը: Եթե ձեռնաշարժության ցանկությունը կապված է սթրեսի հետ, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել սթրեսի պատճառը վերացնելու համար: Այնուհետ, ձեռնաշարժության ցանկությունն էլ կպակասի: Հնարավոր է նաև, որ երբ դու սիրահարվես, ձեռնաշարժությունը քո համար կմղվի հետին պլան: Իսկ հետագայում, երբ կունենաս սեռական զուգընկեր, կամուսնանաս, և կսկսվի նորմալ, կանոնավոր սեռական կյանքը, դու շատ ավելի քիչ կարիք կունենաս զբաղվելու ինքնաբավարարմամբ: