Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Գիրսուտիզմ հորմոններ

Ողջույն
12֊13 տարեկանում սկսել էի նկատել անցանկալի մազեր դեմքիս շրջանում։ Սկզբում մտածում էինք նորմալ է։ 1֊2 տարի անց մեզ ծանոթ մարդ խորհուրդ տվեց դիմել բժշկի և մենք ամեն դեպքում որոշեցինք դիմել։ Դիմեցինք էնդոկրինոլոգի, ով նշանակեց մի քանի անալիզներ(մինչ այդ սոնոգրաֆիա արել էի և ոչինչ չկար)։ Անալիզների արդյունքները որ եկան ցույց տվեցինք մեկ այլ բժշկի, ով նշանակեց 5֊6 նոր անալիզներ և դաստակի ռենտգեն։ Մայրս որոշեց ամեն դեպքում սպասել մեր բժշկին ով արձակուրդում էր։ Բժիշկս ստուգեց պատասխանները և պարզվեց որ միայն 17OH պրոգեստերոնն է նորմայից ավել և խորհուրդ չտվեց հորմոններ ընդունել, նշանակեց մի քանի վիտամիններ որ կարգավորվեր։Նաև նշեց որ մեծ հավանականությամբ խնդիրը գենետիկ է(հոր կողմից)։
Նշեմ որ առաջին դաշտանից հետո(12տ) ունեցել եմ շատ մեծ սթրես

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս։ Շնորհակալություն, որ գրեցիր։

Հիրսուտիզմը աղջիկների մոտ կարող է կապված լինել ինչպես հորմոնալ շեղումների, մասնավորապես՝ մակամորձիների կեղևի կողմից կամ ձվարանների պոլիկիստոզի հետ, և այդ պատճառները պետք է բացառվեն մասնագետի՝ մանկական էնդոկրինոլոգի կողմից։ Քանի որ դու արդեն դիմել ես էնդոկրինոլոգի և հետազոտվել ես, կարծում եմ՝ բացառվել են այդ  պատճառները, հատկապես եթե 17OH պրոգեստերոն հորմոնի մակարդակը փոքր-ինչ բարձր է, ոչ՝ շատ բարձր, և դու չունես ցիկլի խանգարումներ, մաշկային պզուկներ և այլ գանգատներ, բացի մազերի աջից։

Ի դեպ, երբեմն որոշ աղջիկների մոտ նման հորմոնալ շեղումը կարող է լինել անցողիկ և կարգավորվել հասունանալու հետ միասին։

Եվ բնականաբար, այո, հաճախ հիրսուտիզմը կրում է ընտանեկան/կոնստիտուցիոնալ բնույթ և զուտ անհարմար գեղագիտական խնդիր է։ Ինչևէ, սա էլ լուծելի հարց է․ որոշ ժամանակ անց, հասունացումից հետո, կարելի է դիմել մասնագիտացված կոսմետոլոգիական սրահ և հեռացնել անցանկալի մազերը։

Առողջ եղիր։