Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

մասնագիտություն

Բարև ձեզ։ Ես 16 տարեկան եմ և դեռ չեմ կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում։ Ի՞նչ անեմ

Պատասխան

Ողջույն, Հայկ։ Շնորհակալություն, որ գրեցիր։

Մասնագիտության հարցում չկողմնորոշվելը լրիվ նորմալ է։ Դու կկողմնորոշվես, երբ ավելի սերտ շփվես տարբեր մասնագիտությունների հետ, փորձես քեզ տարբեր ոլորտներում, ձեռք բերես որոշակի կյանքի փորձ, նաև ավելի լավ ճանաչես ինքդ քեզ, քո նպատակները և ցանկությունները։

Փորձիր հասկանալ՝ ո՞ր առարկաներն են քո մոտ լավ ստացվում, ո՞ր հոսքն է քեզ ավելի հոգեհարազատ՝ տնտեսագիտական, հումանիտար, բնագիտական և այլն, ինչպիսի՞ հմտություններ և ունակություններ ունես, ի՞նչ ես սիրում անել և ի՞նչ կուզես անել հետագա կյանքում և այլն։

Հաշվի՛ առ քեզ լավ ճանաչող ուսուցիչների և հարազատների կարծիքը, ի՞նչ մասնագիտության մեջ են նրանք տեսնում քեզ։ Ինչևէ վերջնական որոշումը պետք է լինի քոնը։

Կան նաև թեստեր, որոնք կարող են օգնել՝ բնագիտական, մաթեմատիկական/ՏՏ կամ այլ ուղղությունների նախապատվությունը բացահայտելու համար։

Եթե ցանկանում ես արագ ձեռք բերել մասնագիտություն և շուտ սկսել աշխատել, ուրեմն արժե գնալ համապատասխան ուսումնարան/ քոլեջ և ստանալ միջին մասնագիտական կրթություն։ Հետո արդեն կարելի է պատկերացնել՝ արդյոք ճի՞շտ ընտրություն ես արել, և ցանկության դեպքում շարունակել ուսումը համալսարանում։ Այսօր շատ հնարավորություններ կան կրթվելու, այդ թվոմ և առցանց։

Նաև օգտակար կլինի կամավորական աշխատանք անել տարբեր ոլորտներում։

Հաջողություն եմ ցանկանում։