Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

դեռահասի մոտ դաշտանի անկանոնության

Ինչից կարող է լինել,որ երկու տարի է դաշտանը կանոնավոր չէ։Երկու ամիսը մեկ կամ ամիսը մեկ,էսպիսի հաճախականությամբ է։

Պատասխան

Ողջույն։ Շնորհակալությույն հարցի համար։

Եթե աղջիկը նոր է սկսել դաշտան տեսնել, ցիկլերը մինչև 1․5-2 տարի կարող են լինել անկանոն, և դա նորմալ է:

Դաշտանային ցիկլի խախտումները կապված է մի շարք պատճառների հետ, ինչպես օրինակ՝ սթրեսը, ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը և սպորտը, քաշի կտրուկ կորուստը կամ խիստ ավելացումը, խիստ սահմանափակող սննդակարգը, դեղորայքի օգտագործումը, և իհարկե՝ հորմոնալ շեղումները և վերարտադրողական համակարգի տարբեր հիվանդությունները։

Եթե անկանոն դաշտանները շարունակվում են, ճիշտ կլինի դիմել բժշկի (մանկական գինեկոլոգ) և համոզվել, որ ամեն ինչ կարգին է:

Առողջություն