Առողջություն
Առողջության համար վիտամինային հաբեր անհրաժեշտ են,թե բավարար են սննդանյութերը։
Ողջույն, Նազելի, Շնորհակալություն հարցի համար։
Վիտամինների բավարարությունը խիստ կախված է սննդակարգից, դրա լիրաժեքությունից և բազմազանությունից։ Եթե սննդակարգը հաշվեկշռված է, ապա վիտամինային պակաս առողջ մարդու մոտ սովորաբար չի առաջանում։ Սակայն պետք է հասկանալ, որ կարող են լինել տարբեր հիվանդություններ/հիվանդագին վիճակներ, նաև ֆիզիոլոգիական վիճակներ, որոնք հաճախ ուղեկցվում են վիտամինային պակասով, քանի որ կոնկրետ վիտամինների պահանջն ավելանում է։ Օրինակ՝ հղիությունը, երեխայի ակտիվ աճը և այլն։ Այդ դեպքում բժիշկը նշանակում է վիտամինների կանխարգելիչ դեղաչափեր։
Ինչևէ, վիտամինային հավելումներ ընդունելուց առաջ ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ, քանի որ վիտամինների ավելցուկը ևս կարող է վտանգավոր լինել։