Հաղորդակցություն
Որտեղ սովորել 9֊րդ դասարանից հետո
Ես չեմ կարողանում կողմնորոշվել թե որտեղ կարելի է սովորել 9֊րդ դասարանից հետո։
Ի՞նչ խորհուրդ կտաք
Պատասխան
Ողջույն, Աննա: Շնորհակալություն, որ գրեցիր:
Առանց իմանալու քեզ, քո նախասիրությունները, ընդունակությունները, քո ապագայի պլանները դժվար է խորհուրդ տալ: Փորձիր ինքդ վերլուծել քո ուժեղ և թույլ կողմերը, հետաքրրքրությունները, խորհրդակցիր քո ծնողների, ուսուցիչների հետ, իմացիր ավելին տարբեր մասնագիտությունների մասին: Արդյոք սիրո՞ւմ ես սովորել, ուզո՞ւմ ես ուսումդ հետո շարունակել համալսարանում, թե՞ ուզում ես շուտ ստանալ որևէ օգտակար մասնագիտություն, որը քեզ շատ է դուր գալիս, այդ պարագայում մտածիր մասնագիտական ուսումնարանների, քոլեջների մասին, որտեղ դու անմիջապես կսովորես որևէ մասնագիտություն:
Հաջողություն ենք ցանկանում: