Սիրելի′ դեռահաս,
Ինչպես գիտես, պատերազմական գործողությունների պատճառով մեր հանրապետության որոշ սահմանամերձ տարածքներ աղտոտված են պայթուցիկ նյութերով և ականներով, և վտանգից խուսափելու համար հարկավոր է լինել շատ զգոն և հետևել որոշակի կանոնների։
Ճանաչի′ր պոտենցիալ վտանգավոր առարկաները և դրսևորի′ր անվտանգ ու պատասխանատու վարքագիծ։
Տեղեկատվական գրքույկը կարող ես գտնել այստեղ՝ Զգուշացեք ականներից-տեղեկատվական գրքույկ
Եղի′ր իրազեկված և պաշտպանված։
Հիշի′ր, որ քո ճիշտ գործողություններից է կախված քո և մյուսների կյանքը և առողջությունը։