Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ես ուզում եմ աշխատել ․․․

Այլ նորություններ

Նոր տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Արդեն հասանելի են նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։ Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։ Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ :-) Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։   Մարմնի սահմանները Մարմնի ընկալում Էլեկտրոնային սիգարետների վտանգները Էներգետիկ ըմպելիքների վտանգները։  
Տեղադրված է 06.06.2025 , 12:28…  ավելին →

Ժամանակակից դեռահասները փորձում են շուտ սկսել աշխատել, հատկապես ամառային արձակուրդների ընթացքում: Եվ սրա համար կան որոշակի պատճառներ: Աշխատանքը հնարավորություն է տալիս երիտասարդին ավելի հասուն և ինքնուրույն զգալ, փորձել սեփական ուժերը, շփվել նոր մարդկանց հետ, նաև բարձրացնում է ինքնագնահատականը։ Ինքնազբաղվածությունը կարող է ավելի շատ գումար տալ, քան ծնողների տված գրպանի փողը, նաև սովորեցնում է գնահատել վաստակածը։ 🙂

Եվ իհարկե, դեռահասության տարիներին աշխատելը թույլ է տալիս ձեռք բերել ապագայի համար կարևոր փորձ։

Forbes-ում հրապարակված HeadHunter հետազոտության տվյալներով, գործատուները սկսել են ավելի հաճախ աշխատանքի վերցնել դեռահասներին և երիտասարդներին։

Տարբեր երկրների, ինչպես և ՀՀ օրենսդրությունը թույլատրում է դեռահասի աշխատանքը: Այլ հարց է, թե որ տարիքում և քանի ժամ:

Որքան էլ անչափահասն աշխատելու ցանկություն ունենա, անհրաժեշտ է հիշել, որ աշխատանքը ոչ մի դեպքում չպետք է խանգարի ուսմանը: Եվ իհարկե, խոսքը գնում է համեմատաբար թեթև աշխատանքի մասին։

Մինչև 14 տարեկան երեխաները կարող են ընդգրկվել միայն կինոյիում, մարզական, թատերական կամ համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում կամ ռադիոյում: Բնականաբար, մինչև 16 տարեկան կարող ես ընդունվել միայն ժամանակավոր աշխատանքի` ծնողների կամ խնամակալի գրավոր համաձայնությամբ։

Դեռահասը 16 տարեկանում կարող է առանց խնդիրների սկսել աշխատել: Ինչևէ, մինչև 18 տարեկան դեռահասը կարող է ընդգրկվել միայն այնպիսի աշխատանքներում, որոնք չեն վտանգում նրա առողջությունը, բարոյականությունը, չեն սպառնում նրա անվտանգությանը և չեն խոչընդոտում նրա պարտադիր կրթությունը:

Մինչև 18 տարեկան անձինք ունեն աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք, և նրանց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն։  🙂


 

Եվ այսպես, աշխատանքի առաջարկն ընդունելուց առաջ գնահատի՛ր բոլոր դրական և բացասական կողմերը։ Խորհրդակցի՛ր ծնողների կամ վստահելի մեծահասակի հետ։

Կիսվի′ր քո փորձով կամ պատմությունով մեր սոց․խմբերում։