Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սիրո՞ւմ ես շոկոլադ

Այլ նորություններ

Կրկին ծխախոտի մասին
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին խոսենք այս կարևոր խնդրի մասին: Եվ այսպես. Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է նաև այլ բացասական ազդեցություններ, այդ թվում` տնտեսական․ ինչպե՛ս ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն,  այնպե՛ս էլ անուղղակի` բուժման համար ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն․ սոցիալական․ դեռահասները հաճախ սկսում են ծխել ընկերներից չտարբերվելու…
Տեղադրված է 29.05.2026 , 10:00…  ավելին →

Պարզվում է, շոկոլադին նվիրված հատուկ տոն կա: Հուլիսի 11-ին քաղցրեղենի սիրահարները աշխարհի տարբեր երկրներում նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day):

 

Շոկոլադն առաջինը պատրաստել են ացտեկները` անվանելով «աստվածների սնունդ»: Եվրոպա շոկոլադը հասել է իսպանացիների շնորհիվ, ովքեր անվանում էին շոկոլադը «սև ոսկի»: Հին ժամանակներում շոկոլադը պատրաստել են առանց շաքարի ավելացման և օգտագործել են ֆիզիկական ուժի ու դիմադրողականության ամրապնդման համար: Տարիներ հետո շոկոլադի մեջ սկսեցին ավելացնել շաքար, ընկուզեղեն, կաթ, տարբեր համեմունքներ` դարձնելով մեծերի և փոքրերի սիրված քաղցրավենիքը:😊

Եվրոպայում շոկոլադը հասանելի էր միայն մեծահարուստ ազնվականների համար: Միայն 20-րդ դարում սկսվեց շոկոլադի արդյունաբերական արտադրությունը, և այն հասանելի դարձավ բնակչության լայն զանգվածների համար:


Այս օրը տարբեր երկրներում տեղի են ունենում շոկոլադին նվիրված միջոցառումներ,  մրցույթներ, շոկոլադից ստեղծագործությունների ցուցահանդեսներ, վարպետության դասեր, որոնց շրջանակներում մասնագետները սովորեցնում են, թե ինչպես շոկոլադ պատրաստել:

Իսկ դու գիտե՞ս, որ մուգ շոկոլադը օգտակար է առողջության համար:

Այն նպաստում է օրգանիզմում երջանկության հորմոնների` էնդորֆինների արտադրությանը, պարունակում է հակաօքսիդանտներ՝ հատուկ նյութեր, որոնք պայքարում են քաղցկեղի և օրգանիզմի ծերացման դեմ:  🙂

Բնականաբար, շոկոլադը պետք է ուտել չափավոր, քանի որ այն բավական բարձր կալորիականություն ունի։