Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր հոգեբանական փաստեր:

  • Երբ դու բարձրաձայնում ես քո նպատակները, ավելի քիչ է հաջողության հասնելու հավանակությունը։
  • Տարօրինակ է, բայց փաստ. հաջողակ արդյունքի մասին մտածելը նվազեցնում է հաջողության հասնելու հավանականությունը։
  • Պոզիտիվ մարդկանց շրջապատում գտնվելը օգնում է քեզ լինել ավելի լավատես։ 😁
  • Երգելը նվազեցնում է ընկճվածության և անհանգստության զգացողությունը։
  • Մարդու ուղեղը ժամանակի 70%-ը վերհիշում է հիշողությունները և ստեղծում իր կատարյալ սցենարները։
  • Երբ մարդ լացում է երջանկությունից, առաջին արցունքը գալիս է աջ աչքից, իսկ տխրության դեպքում՝ ձախ աչքից։
  • Եթե ուզում ես հիշել ինչ-որ մի բան, փակիր աչքերդ 🙂
  • Մարդիկ ավելի արդյունավետ են աշխատում կապույտ գույնի մեջ ձևավորած սենյակում։
  • Հոգեբանական ցավը ավելի լավ է հիշվում, քան ֆիզիկականը և ավելի շատ է ազդում մարդու վարքագծի վրա։
  • Ինչքան ուրախ է մարդը, այնքան քիչ քուն է նրան անհրաժեշտ։
  • Մարդիկ ավելի գրավիչ են, երբ խոսում են իրենց հետաքրքրող թեմաների շուրջ։
  • Մարդիկ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում արևին, ավելի երջանիկ են։ ☺️ 
  • Մարդու նախընտրած երաժշտական ժանրը ազդում է նրա աշխարհընկալման վրա։
  • Ամենալավ խորհուրդներ տվող մարդիկ սովորաբար ունենում են ամենաշատ խնդիրներ 🙁
  • Մեր զգացմունքները քիչ չափով են ազդում մեր վարքագծի վրա։ Հակառակը, մեր վարքագիծը ազդում է մեր զգացմունքների վրա։

 

Կազմեց՝ Elen Khosteghyan-ը: