Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր է իմանալ

Այլ նորություններ

Ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օր
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Obesity Day): Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության եվրոպական նախաձեռնության (COSI) տվյալներով Հայաստանում 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ավելորդ քաշ ունի, 12.6%-ը` ճարպակալում։ Ընդ որում, ավելորդ քաշով և ճարպակալմամբ տղաների թիվը հասնում է 30%-ի, աղջիկներինը՝ 25%-ի: Համաձայն Հայաստանի Դպրոցականների առողջության վարքագծի հետազոտության (HBSC)՝ 11 տարեկան տղաների 31%-ը, աղջիկների 17%-ը, 13 տարեկան տղաների 27%-ը, աղջիկների 15%-ը,  15 տարեկան տղաների 25%-ը, աղջիկների 12%-ն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի։…
Տեղադրված է 04.03.2025 , 14:02…  ավելին →

Ինչպե՞ս ամեն ինչ հասցնել։ Բերենք 7 ամենագործուն խորհուրդները.

1․Կազմիր նպատակների ու առաջադրանքների ցուցակ:
Գրի առ բոլոր նպատակները կոնկրետ ու կարճ։ Հետո ամեն կետ բաժանիր «ենթակետերի» (փաստացի՝ փոքրիկ քայլեր, որոնք անհրաժեշտ է անել, եթե ուզում ես հասնել կոնկրետ նպատակի)։
2․Ընդգծիր ամենակարևորները:
Օրվա բոլոր պլաններից ընտրիր ամենակարևորները։ Հետևաբար, առաջին հերթին դրանք պետք է անես։ Համեմատաբար ավելի դժվար ու պատասխանատու աշխատանքը վերջացնելուց հետո կարելի է անցնել երկրորդականներին։
3․Կոկիկ պահիր գրասեղանդ 🙂
Որևէ աշխատանք կատարելն ավելի հեշտ է, երբ ոչինչ ուշադրությունդ չի շեղում, չի խանգարում, ամեն առարկա իր տեղում է։ Կարող ես պահել հատուկ «օրգանայզեր»։
4․Պահպանիր հերթականությունը:
Մի անցիր մյուս գործին, եթե առաջինը չես վերջացրել, և մի փորձիր քեզ հանգստացնել, որ այն ավելի ուշ կանես։ Արդյունքում կկուտակես լիքը չավարտած գործեր 🙁 Երբ դու կենտրոնացած ես մի գործի վրա, ավելի արագ ես կատարում։
5․ Դիր ժամանակիդ վրա որոշակի սահմանափակումներ
Եթե ինչ-որ բան է պետք անել, ավելի լավ է անել հենց այդ պահին։ Անցի՛ր գործի՝ առանց հետաձգելու։ Միտքը, որ դու ունես աշխատանքը կատարելու սահմանափակ ժամանակ, թույլ չի տա շեղվել։
6․ Արդարացումներ մի՛ փնտրիր:
Տրամադրություն չունենալը, ցանկության պակասը կազմակերպված չլինելու վատ արդարացումներ են։ Հիշի՛ր, որ «»ախորժակը ուտելիս է բացվում»։ Նույնն էլ այստեղ է՝ ցանկությունն ու մոտիվացիան կհայտնվեն, հենց որ դու խորանաս գործի մեջ։ Օգտակար է բարձրացնել քո մոտիվացիան՝ հիշելով, թե ինչու է քեզ պետք անել այս կամ այն բանը։
7․Հաջողության համար երես տուր քեզ😎
Մտածիր, թե ինչպես կարող ես քեզ պարգևատրել կատարած գործի համար՝ քաղցրավենիքով, ընկերների հետ զբոսանքով կամ պարզապես ստացած արդյունքով 🙂 Քանի դեռ ընթացքում ես, առաջիկա պարգևատրումը քեզ կմոտիվացնի, իսկ վերջում կնվիրի դրական էմոցիաներ ու կխրախուսի անցնելու հաջորդ պլանին։

 

Կազմեց Milena Khechoyan-ը: