Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս…

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Պարզվում է, մարդկանց որոշ սովորություններ կարող են վտանգել մեր առողջությունը (խոսքը ռիսկային վարքագծի և հոգեմետ նյութերի օգտագործման մասին չէ) 🙂

Հաճախ մենք անում ենք առօրյա մի բան ինքնաբերաբար և երկար չենք մտածում ազդեցության մասին:

Օրինակ` շատերը գիտեն, որ խիստ անցանկալի է սմարթֆոնով երկար խոսելը, հատկապես, երբ չես օգտագործում ականջակալներ:

Բայց ոչ բոլորն են մտածում, որ սխալ դիրքը, երբ մեկ ուսով պահում ես հեռախոսը ականջի մոտ և փորձում է միաժամանակ ձեռքերով մի բան անել, կարող է բացասաբար անդրադառնալ պարանոցի և ողնաշարի վրա, առաջացնել գլխապտույտներ և գլխացավեր:

Մասնագետները պարզել են նաև, որ վնասակար է սմարթֆոնի էկրանին նայելիս` գլուխը կախած երկար ժամանակ անցկացնելու սովորությունը:

Մշտապես գլուխը խոնարհելու սովորությունը մեծացնում է մեջքի, ուսերի ու պարանոցի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը: Բժիշկների խոսքով՝ մեջքի ու պարանոցի ցավերից գանգատվող հիվանդների թիվը մշտապես աճում է: Ընդ որում, ներկայում ողնաշարի հետ կապված խնդիրներն ավելի ու ավելի հաճախ են ախտորոշվում երիտասարդների մոտ: