Այլ նորություններ
Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…
ավելին →
Չզարմանաք, բայց պարզվում է ԴՆԹ-ին նվիրված հատուկ տոն կա: Այսօր` ապրիլի 25-ին նշվում է հենց այս յուրօրինակ տոնը` ԴՆԹ–ի միջազգային օրը (DNA Day):
Այն նշվում է ի հիշատակ գենետիկայի և այդ ոլորտում գիտության կարևոր նվաճումների:
1953թ.-ի ապրիլի 25-ին հենց այդ օրը Ջեյմս Ուտսոնը և Ֆրենսիս Կրիկը համահեղինակների հետ Nature ամսագրում հրապրակել են ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքները: Ուղիղ 50 տարի անց հռչակվեց, որ մարդու գենոմի բացահայտման հիմնական աշխատանքներն ավարտված են, թեև գենոմի որոշ հատվածների լրացուցիչ ուսումնասիրությունները դեռ շարունակվեցին:
ԴՆԹ-ում պահպանվում է մեր գենետիկ ինֆորմացիան: ԴՆԹ-ի շղթայի բացահայտումը և մարդկանց գեների կառուցվածքի ուսումնասիրությունը ժամանակակից առողջապահության կարևորագույն հայտնագործություններից էր, այն դարձավ իսկական հեղափոխություն գիտության մեջ: Դրա շնորհիվ բացահայտվեցին ժառանգականության կոդը, գենետիկ հիվանդությունների ժառանգման ռիսկերը, զարգացան օրգանիզմի ծրագրավորված հատկանիշների ուսումնասիրությունները և գենային ինժեներիայի տեխնոլոգիաները:
Տարբեր երկրներում գիտնականները նշում են ԴՆԹ-ի միջազգային օրը` գիտաժողովների, կոնֆերանսների, ցուցահանդեսների, գիտական և գիտամատչելի տեսաֆիլմերի դիտումների և բաց դասախոսությունների ձևաչափով:
Հետաքրքիր փաստեր ԴՆԹ-ի մասին.
- Բոլոր մարդկանց ԴՆԹ-ն 99.9%-ով համընկնում է և միայն 0.01%-ն է տարբերվում, սակայն դա բավարար է` բացահայտելու համար, թե ում է այն պատկանում:
- Մարդու ԴՆԹ-ի 98.4% նման է շիմպանզեյի ԴՆԹ-ին, իսկ 50%-ը` բանանի:
- Եթե մարդու բոլոր բջիջների ԴՆԹ-ն քանդվեր ու շղթա կազմվեր, ապա այն 10 միլիարդ մղոն կձգվեր` Երկիր մոլորակից մինչև Պլուտոն և հետ:
- Յուրաքանչյուր բջջի մեջ գտնվող ԴՆԹ-ն գրեթե 2 մետր երկարություն ունի, սակայն այն սեղմված է 0.09մմ-ից ոչ ավել տարածքում:
- Յուրաքանչյուր բջջի մեջ ամեն օր ԴՆԹ-ն մինչև մեկ միլիոն անգամ վնասվում է և օրգանիզմի ակտիվ պաշտպանական համակարգի շնորհիվ ինքնավերականգնվում: Եթե այն չվերականգնվեր, դա կարող էր քաղցկեղի կամ բջիջների մահվան պատճառ դառնալ: