Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Երջանկության տոն

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

2012 թվականից մարտի 20-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվեց որպես Երջանկության միջազգային օր (International Day of Happiness): Չէ՞ որ երջանիկ լինելը մոլորակի բոլոր մարդկանց հիմնական նպատակն ու ցանկությունն է: Իսկ օրը պատահականորեն չէ ընտրված: Մարտի 20-ը գարնանային գիշերահավասարի օրն է, և դրանով կազմակերպիչները կարևորում են յուրաքանչյուր մարդու երջանիկ լինելու իրավունքը: Տոնը նշվում է տարբեր մարդկանց երջանկացնող  երևույթների և իրադարձությունների վրա ավելորդ անգամ ուշադրություն դարձնելու և երջանկության զգացումը ուրիշների հետ կիսելու նպատակով: Այդ օրը տոնական միջոցառումներ են անցկացվում տարբեր երկրներում:

 

Տեղեկատվությունը մենք գտել ենք այստեղ և այստեղ, իսկ նկարը`այստեղ: