Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Ձեռնաշարժություն

Ես կուզենայի իմանալ, ինչ է դա: Դրա մասին ինձ պատմեց դասընկերուհիս… Ես մոտավորապես հասկացա, բայց մի քիչ վատ զգացի, որ ինքը դրանով զբաղվում է օրը 5-7 անգամ, համարյան ամեն օր, արդեն 5 տարի: Ուզում եմ իմանալ, սա նորմա՞լ է: Ոչ մի բանի վնաս չի՞ տա: Եվ ավելի կոնկրետ կարող եք ասել, ինչ է ձեռնաշարժությունը:

Պատասխան

Ողջույն: Շնորհակալություն քո հարցի համար:

Այս թեման հուզում է քո հասակակիցներից շատերին:

Սկզբից, արի որոշենք, թե ինչ է ձեռնաշարժությունը: Դա սեփական սեռական օրգանների գրգռման միջոցով ֆիզիոլոգիական լիցքաթափման վիճակին հասնելն է:  Այլ կերպ ասած, դա սեփական սեռական օրգանների ինքնաշոյելն է, ինչը բերում է հաճելի զգացմունքներին և հեշտանքին (оргазм):

Ձեռնաշարժության մեջ չկա որևէ ամոթ կամ վատ բան: Գրեթե բոլոր դեռահասները զբաղում են ձեռնաշարժությամբ` տղաների 90% և աղջիկների 70%: Դա ֆիզիոլոգիական ձեռնաշարժություն է, որը կապված է մարդու սեռականության զարգացման հետ: Դեռահասության տարիքում չկան ինտիմ հարաբերություններ զուգընկերոջ հետ, և այսպիսով ձեռնաշարժությունը փոխարինում է բնական սեռական կյանքը: Այս ժամանակահատվածում տղաները և աղջիկները ձեռնաշարժության միջոցով ուսումնասիրում են սեփական մարմինը, ծանոթանում են նոր զգացմունքների հետ և զարգացնում են սեփական զգայականությունը: Ճիշտ չէ այն կարծիքը, որ ձեռնաշարժությունը բերում է հետագա խնդիրների ինտիմ կյանքում: Հակառակը, այն թույլ է տալիս ազատվել ավելորդ սեռական լարվածությունից և զերծ մնալ անցանկալի սեռական փորձից վաղ տարիքում կամ պատահական սեռական զուգընկերներից, ինչը խիստ անցանկալի է և կարող է ունենալ բացասական հետևանքներ:

Դեռահասային և պատանեկան տարիքում շատերի մոտ առկա է այսպես կոչված հիպերսեքսուալությունը (գերսեռականություն): Եվ հենց այսպիսի դեպքերում ձեռնաշարժությունը թույլ է տալիս ազատվել սթրեսի և լարվածության զգացումից:  Սակայն, դա միակ տարբերակը չէ պայքարելու չափազանց բարձ սեռական ցանկության հետ: Նորմայում, առողջ մարդուն ձեռնաշարժությունը չի խանգարում վարել սովորական կենսակերպ: Ավելի բարձր տարիքում դրա պահանջը նվազում է կամ անհետանում, քանի որ սկսվում է լիարժեք սեռական կյանքը:

Բայց, առանձին դեպքերում, ձեռնաշարժությունը կարող է լինել և հիվանդագին: Այն լինում է հյուծող և կպչուն բնույթի: Մարդը բառից բուն իմաստով դառնում է կախված այդ պահանջից, նեղանում է նրա հետաքրքրությունների շրջանակը: Այս վիճակը կարող է լինել տարաբնույթ հոգեկան, նևրոտիկ, հորմոնալ շեղումների արտահայտություն:  Այն դեռահասները, ովքեր զբաղվում են ձեռնաշարժությամբ և ունեն մեղքի կամ ամոթի զգացում սեփական գործողությունների համար, իրենք կարող են դառնալ նևրոզների զարգացման պատճառ այդ մշտական մտածմունքներից և ապրումներից:

Սխալ է մտածել, որ ձեռնաշարժության արդյունքում կարող է զարգանալ ինչ-որ հիվանդություն: Ո՛չ, ձեռանշարժությունը որոշ դեպքերում կարող է լինել հիվանդության նշաններից մեկը: Բայց, որպես կանոն, դեպքերի մեծամասնությունում, դեռահասների մոտ դա բնական երևույթ է և չունի որևէ բացասական հետևանք առողջության համար:

Ձեռնաշարժության հաճախականությունը, բնական ֆիզիոլոգիական պահանջի դեպքում, անհատական է: Եթե այն տալիս է սպասվող բավարարվածության զգացում և ժամանակավորապես հանում է մարդու սեռական լարվածությունը, ապա դա լրիվ անվտանգ է:  Եվ հակառակը, ձեռնաշարժությամբ զբաղվելու անհաղթահարելի ցանկությունը, նույնիսկ անհարմար ժամանակ կամ պայմաններում, այլ զբաղմունքների և առաջնայնությունների հաշվին, հանդիսանում է կպչուն վիճակների և կախվածության նշան: Այդ կապակցությամբ պետք է անձամբ խորհրդակցել մասնագետի` բժիշկ-սեքսոլոգի հետ: