Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։

Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  🙁 Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր և այլն։

Ինչո՞ւ են մարդիկ խաղում։

Տարբեր պատճառներով․ մեծամասամբ՝ «հեշտ» եղանակով գումար վաստակելու ակնկալիքով, ոմանք խաղում են սթրեսը թոթափելու, իսկ մյուսները՝ իրականությունից փախչելու, խնդիրներից կտրվելու կամ ընկերների հետ շփվելու նպատակով։ Մոլեխաղերով զբաղվելիս առաջանում է էյֆորիայի զգացում, որը կապված է ուղեղի պարգևատրման համակարգի հետ։ Համաձայն «International Gambling Studies»-ում հրապարակված զեկույցի՝ մոլեխաղերով զբաղվելու տարածված դրդապատճառների թվում են տրամադրության փոփոխությունը և ջեքփոթ շահելու երազանքը։ Այլ պատճառների շարքին են դասվում սոցիալական պարգևները և մտավոր մարտահրավերը։

Թեև մոլեխաղերը կարող են հուզմունքի և էյֆորիայի զգացում առաջացնել, կարևոր է հիշել, որ դրանց բոլոր տեսակներն էլ իրենց բնույթով ռիսկային են։ Ամեն անգամ, երբ մարդը որոշում է խաղալ, նա ռիսկի է դիմում՝ կորուստ կրելու հավանականությամբ։ Այդ իսկ պատճառով լավագույն տարբերակն է մոլեխաղերին վերաբերվել որպես ժամանցի միջոցի, այլ ոչ թե՝ գումար վաստակելու եղանակի։ Պարտադիր նախապես տեղեկացեք, թե ինչպես կարող եք ավելի անվտանգ խաղալ և պաշտպանվել հնարավոր վնասներից։

Մինչև 21-24 տարեկանը մարդու ուղեղը դեռ շարունակում է զարգանալ, ուստի որոշումներ կայացնելու ունակությունն ու իմպուլսները վերահսկելու կարողությունը դեռևս լիարժեք ձևավորված չեն։ Այդ իսկ պատճառով երիտասարդների համար առավել կարևոր է ստանալ տեղեկատվություն՝ մոլեխաղերի հետ կապված ռիսկերի մասին։

Ի դեպ, առցանց մոլեխաղերի և տեսախաղերի (gaming) միջև սահմանը աղոտ է։ Երկուսն էլ հասանելի են հեռախոսով կամ համակարգչով, պարունակում են հմտության և պատահականության տարրեր ու խթանում են ուղեղի ակտիվությունը։

Տեսախաղերը կարող են ունենալ մոլեխաղերին բնորոշ տարրեր՝ պատահականություն, պարգևներ և հավելվածի ներսում կատարվող գնումներ։ Ուստի, թեև տեսախաղերը չեն համարվում մոլեխաղեր (քանի որ արժեքավոր որևէ բան կորցնելու ռիսկ չկա), դրանք այնուամենայնիվ պարունակում են նմանատիպ ռիսկեր և կարող են հանգեցնել բացասական հետևանքների։ Սա կարող է դժվարացնել խաղի ընթացքում ճիշտ որոշումներ կայացնելը։ Չմոռանանք նաև, որ դրանք կարող են ստիպել ձեզ խաղալ նախատեսվածից շատ ավելի երկար և խանգարել այլ գործունեությանն ու իրական շփումներին։ 🙁

Կախվածությունը մոլեխաղերից հոգեկան առողջության լուրջ խնդիր է, որն արտահայտվում է շարունակական խաղալու մտքերով, խաղադրույքների մեծացմամբ, ֆինանսական կորուստներով և անձի կողմից վերահսկողության կորստով: Հաճախ խաղամոլները ստում և թաքցնում են հարազատներից խաղալու փաստը և ծախսված գումարների իրական չափը։

Կախվածությունը մոլեխաղերից խիստ բացասաբար է ազդում առօրյա կյանքի վրա, քայքայում է մարդու անձնական կյանքը, աշխատանքը և հարաբերությունները։ 🙁

Եթե առաջացել են կախվածության նշաններ, պարտադիր է դիմել համապատասխան մասնագետի և ստանալ բուժում։

Նյութում օգտագործվել է https://responsiblegambling.org/ կայքի նյութերը։