Սերը և Հարաբերությունները
Արդյոք կարելի՞ է առաջին քայլը աղջիկը անի, եթե նրան դուր է գալիս տղան
Ողջույն, Աննա, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր։
Այո, եթե աղջկան դուր է գալիս տղան, նա կարող է անել առաջին քայլը, ճիշտ այնպես, ինչպես ընկերության համար։ Չէ՞ որ կան երկչոտ, անինքնավստահ տղաներ, ում համար նույնպես շատ դժվար է անել առաջին դժվար քայլը։ Եվ գուցե աղջիկը նրան դուր է գալիս, բայց տղան այդպես էլ չի համարձակվի կատարել այդ կարևոր քայլը։
Բնականաբար, ցանկալի է առաջին քայլը անել զգույշ, նրբանկատ ձևով, առանց անմիջապես և բացեբաց խոսելու զգացմունքների մասին, ավելի շուտ նշմար անելով։ Երբ տղան և աղջիկը սկսեն իրար հետ ավելի շատ շփվել, արդեն պարզ կդառնա, թե արյդոք զգացմունքները փոխադարձ են և ունեն շարունակություն։
Որոշ օգտակար խորհուրդներ կարող ես գտնել մեր կայքի հոդվածում՝ http://teenslive.am/love-relationships/inchpes-gravel-tghayi-ushadruthyuneh-arajin-khayler
Հաջողություն