Առողջություն
Բարև ձեզ։ Ինչ պետք է անել, որ հաճախ չհիվանդանամ։ Ինչ վիտամիններ խմեմ։
Ողջույն, Լիզա։ Շնորհակալություն, որ գրեցիր։ Իրականում տարբեր տեսակի "մրսածություններից" խուսափելու համար (ճիշտ կլինի ասել՝ տարածված շնչառական վարակներից) կարևոր է վարել առողջ կենսակերպ, ճիշտ սնվել` օգտագործելով սեզոնային մրգեր և բանջարեղեն և սահմանափակելով արագ սնունդը, ապահովել բավականաչափ քուն, ժամանակ անցկացնել մաքուր օդին և այլն։ Անհրաժեշտ է օդափոխել փակ տարածքները և սենյակները, խուսափել հիվանդների հետ շփումից, հաճախակի լվանալ ձեռքերը, ըստ կարիքի կրել պաշտպանիչ դիմակներ։ Չկան հատուկ վիտամիններ, որ կարող են օգնել հաճախ չհիվանդանալ, բացի վիտամին Դ-ից, որը խորհուրդ է տրվում օգտագործել կանխարգելիչ դեղաչափով, եթե չկա այլ ցուցում բժշկից։ Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնամարզությունը և հատկապես լողը շատ օգտակար են և թույլ կտան բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը։ Եվ չմոռանաս կանխարգելիչ պատվաստումների մասին, որոնք անհրաժեշտ են առանձին վարակներից պաշտպանվելու համար։
Առողջ եղիր։