Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Խոսենք համաձայնության մասին

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերություններ, ընտանեկան հարաբերություններ, վեճեր և անձնական սահմաններ թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Նոյեմբերի 25-ին աշխարհում նշվում է կանանց դեմ բռնության վերացման օրը (International Day for the Elimination of Violence against Women)։

Ո՛չ մի կին չպետք է ապրի բռնության վախի ներքո։ Բռնության բոլոր ձևերը անընդունելի են՝ հոգեբանական և տնտեսական բռնությունից մինչև սեռական բռնություն։

Սեռական բռնության կանխարգելման համար շատ կարևոր է իմանալ համաձայնություն ստանալու և  համաձայնություն տալու մասին։ Թեև տարբեր իրավիճակներում «համաձայնություն» եզրույթը տարբեր ձևով է բացատրվում և ընկալվում: Համաձայնության մեջ կարևոր է որոշում կայացնելու, ընտրելու ազատության և կարողության հանգամանքը:

Այդ մասին պատմում է մի զվարճալի տեսանյութ՝ տոլմայի օրինակով։ Իսկ թե ի՞նչ կապ ունի տոլման և համաձայնությունը՝ կիմանաս տեսանյութից․