Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչով զբաղվել արձակուրդներին

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։

Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․

1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել ֆիզիկական վարժանքներին՝ համատեղելով հաճելին և օգտակարը։ Ի դեպ, պարտադիր չէ գնալ սպորտակումբ, կարող ես մարզվել նաև այգում, պուրակում, բակում՝ առավոտյան կամ երեկոյան ժամերին։

2․ Արշավներ․ բացահայտիր մեր երկրի չնաշխարհիկ բնությունը, մշակութային և պատմական հրաշքները։ Մի՛ մոռացիր անվտանգության կանոնների մասին՝ ցերեկվա ժամերին խուսափիր արևի ուղիղ ճառագայթներից, խմիր շատ ջուր, կրիր թեթև ազատ հագուստ, գլխարկ և արևային ակնոց։

3․ Գրքեր․ գիրք կարդալը թե՛ օգտակար է և թե՛ հետաքրքիր։ Կարդալով մենք զարգացնում ենք մեր մտահորիզոնը, ճանաչում նոր երևույթներ և աշխարհին այլ աչքով նայում։ Առաջարկում ենք մի քանի հարթակ, որտեղ դեռահասները կարող են գիրք ընթերցել՝  «Գրքամոլ» կայք,  Գրքասեր-օնլայն գրադարան, և այլն։

4․ Օտար լեզու սովորել․ հայտնի ասացվածքն ասում է. «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես»։ Այսօր կան տարբեր առցանց հարթակներ, որոնք տալիս են այդ հնարավորությունը՝ Duolingo, «Քան» ակադեմիա, Quizlet, Memrise, learnenglishkids.britishcouncil.org/, www.bbc.co.uk/learningenglish և այլն։

5․ Արվեստներ, ռոբոտաշինություն, խոհարարություն և այլն․ ինչո՞ւ չիմանալ ավելին երաժշտության, նկարչության, ճարտարապետության և արվեստի մյուս ճյուղերի մասին։ Կամ սովորել ռոբատաշինություն։ Քեզ ձգում են խոհարարության հեռուստահաղորդումները, մասնակցի՛ր պրոֆեսիոնալ խոհարարների վարպետության դասերի։ Միգուցե հենց այդ ընթացքում բացահայտվի քո տաղանդը։ 🙂

6․ Շախմատ և կրթական խաղեր․ ուսուցողական խաղերը և՛ հետաքրքիր են, և՛ օգտակար։ Իսկ շախմատը ոչ միայն զարգացնում է տրամաբանությունը, այլև օգնում կենտրոնանալու և մի շարք այլ հմտություններ զարգացնելու։

Եթե ունես այլ հետաքրքիր գաղափարներ, կիսվի՛ր դրանցով մեր սոց․ խմբերում։ 🙂 Ի դեպ, մեր նոր սերնդի կամավորները կիսվում են իրենց հետաքրքիր գաղափարներով Թինսլայվի սոց․հարթակներում։ Հետևի՛ր և վայելի՛ր ամառային հանգիստը։

 

Հոդվածում օգտագործվել է https://news.am/arm/news/529251.html նյութը։