Այլ նորություններ
Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…
ավելին →
Այսօր կրկին խոսելու ենք կամավորության, մասնավորապես` դրա տեսակների մասին:
Նախ պետք է հասկանալ, որ կամավորական աշխատանքներն իրականացվում են երկու հիմնական ձևաչափերով՝ ֆորմալ և ոչ ֆորմալ։
Ֆորմալ կամավորությունն իրականացվում է որևէ կառույցի միջոցով: Այս դեպքում հստակ սահմանված են կամավորի իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի ժամաքանակ և կամավորության տևողությունը:
Ոչ ֆորմալ կամավորությունն ենթադրում է կամավորական գործունեություն, որը կազմակերպվում է անհատի կամ անհատների, ոչ ֆորմալ խմբի նախաձեռնությամբ: Այստեղ չկա հստակ աշխատանքային կանոնակարգ, սահմանված ժամաքանակ: 🙂
Տարբերում են կամավորության 4 տեսակներ.
- Փոխօգնություն (փոխադարձ օգնություն)
Կամավորական գործունեության այս տեսակը համարվում է զարգացող երկրների սոցիալ-տնտեսական աջակցման համակարգի հենասյուներից:
Փոխօգնությամբ զբաղվում են ինչպես մտերմիկ (ոչ պաշտոնական) ազգակցական շրջանակներում, այնպես էլ առավել պաշտոնական միություններում և տարբեր սոցիալական խմբերում:
Այս կամավորական աշխատանքն իրականացվում է ֆորմալ և ոչ ֆորմալ կազմակերպությունների միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, բնակարանաշինությունը, կրթությունը և սպորտը:
Ծառայություններն իրականացվում են տեղական, ազգային և միջազգային մակարդակներով:
- Մասնակցություն կամ քաղաքացիական ներգրավում
Կամավորության այս ձևաչափն արդյունավետ կառավարման կարևորագույն բաղադրիչներից է: Դրա վառ ապացույցն է կամավորների ներգրավումը կառավարության խորհրդատվական մարմիններում, տեղական զարգացման ծրագրերում և այլն:
- Շահերի ներկայացում կամ քարոզչություն
Կամավորության այս տեսակը ենթադրում է մասնակցություն ակտիվիստների կողմից իրականացվող շարժումներին, որոնց նպատակն է իրազեկության բարձրացումը տեղական և համընդհանուր խնդիրների վերաբերյալ:
Հետևի՛ր մեզ սոց.ցանցերում և կիսվի՛ր կամավորության քո փորձով:
Նյութը պատրաստեց` Անահիտ Մարդանյանը։