Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հարց ուղղել չատբոտին

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

2020թ.-ի հոկտեմբերին ԿՏՏԻ ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը) և Вконтакте սոցիալական ցանցը գործածության մեջ դրեցին դեռահասների համար հատուկ ստեղծված չատբոտ`  նրանց հարցերին պատասխանելու նպատակով:

Հայտնի է, որ դեռահասները խուսափում են իրենց հուզող հարցերն ուղղել ծնողներին, ուսուցիչներին և նույնիսկ հոգեբաններին և բուժաշխատողներին: 🙁 Այդ հարցում օգնության են գալիս ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները` հատուկ համակարգչային ծրագրերի` չատբոտերի միջոցով:

Չատբոտը (անգլ.՝ chatbot) կամ խոսակցական ագենտը/ վիրտուալ ռոբոտ-զրուցակիցը (talkbots, chatterbot, Bot, IM bot) հատուկ ծրագիր է, որը կենդանի մարդու փոխարեն ուղղակիորեն և անանուն հաղորդակցվում է օգտատիրոջ հետ չատ հարթակում:

Ռուսաստանում ստեղծված “Էլի” անունով չատբոտը, առանց նույնականացնելու օգտատիրոջը, կարող է պատասխանել որոշ շատ նուրբ հարցերին դեռահասների հասունացման, սիրո, առողջության մասին: 🙂

Առաջին նման չատբոտը ստեղծվեց 2018թ.-ին (անգլալեզու բոտ-հոգեթերապևտ Woebo), 2019թ.-ին մեկնարկեցին դեռահասների համար նախատեսված չատբոտեր Roo-ն և Sophie Bot:

 

Բնականաբար բոտը չի կարող լիարժեք փոխարինել մասնագետի հետ կենդանի շփումը, սակայն այն կարող է արագ գտնել պատասխան դեռահասին հուզող հարցով և տալ ուղղություն:

Ի դեպ, մեկնարկից ընդամենը 1.5 ամիս անց Էլիի խմբին միացավ ավելի քան 12,000 օգտատեր, իսկ բոտը պատասխանեց ավելի քան 300,000 հարցերի 22,000 օգտատերերից:

 

Նյութի և նկարի աղբյուր` https://iite.unesco.org/