Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Շուրջ 10 հեղինակավոր գիտական հոդվածների ամփոփոման արդյունքում մասնագետները եզրակացրել են, որ տանը շուն պահող մարդկանց մահացությունը ավելի ցածր է շուն չպահող մարդկանց համեմատությամբ: 😮

Այս կապը հատկապես զգալի է նախկինում սիրտանոթային հիվանդություններ ունեցող անհատների խմբում:

Նշված արդյունքները, բնականաբար, շատ հետաքրքիր են, ինչևէ առայժմ չկա հստակ բացատրություն, թե դրական ազդեցությունը և սիրտանոթային բարդությունների նվազումը կապված է շան հետ զբոսնելու և ավելացած ֆիզիկական ակտիվության, թե՞ սթրեսի հորմոնի` կորտիզոլի մակարդակի իջեցման հետ:

 

Ի դեպ, վերջերս ԱՄՆ գիտնականները պարզել են, որ մանկուց շան հետ ապրող մարդիկ ունեն ավելի ցածր ռիսկ հետագայում զարգացնելու շիզոֆրենիա կամ բիպոլյար խանգարում:

 

Աղբյուր`PracticeUpdate website