Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Իսկ դու գիտե՞ս, որ օրական կտրվածքով տղամարդիկ ծախսում են միջինում շուրջ 700 կալորիաներ ավել, քան կանայք:

Բացատրությունը միայն քաշի տարբերության մեջ չէ (չնայած տղամարդիկ միջինում ունեն ավելի բարձր քաշ և հասակ) 🙂 Պարզվել է, որ տղակարդկանց օրգանիզմում նյութափոխանակությունն ավելի արագ է տեղի ունենում, և նրանց մարմնի ջերմաստիճանը փոքր-ինչ ավելի բարձր է, քան կանանց մոտ:

Արդյունքում, տղամարդիկ ավելի շատ կալորիաներ ստանալու համար ավելի մեծ քանակությամբ սնունդ են օգտագործում:

 

Նաև հասուն տղամարդկանց օրգանզիմում միջինում շրջանառում է շուրջ 4.5 լ արյուն, իսկ կանանց օրգանիզմում` 3.6 լ: Բացի այդ, տղամարդկանց արյունն ավելի մածուցիկ է, քան կանանց մոտ: Ի դեպ, տղամարդկանց մոտ սրտամկանի ինֆարկտի և կաթվածի ռիսկն ավելի բարձր է, մի շարք այլ պատճառների թվում` նաև արյան ավելի բարձր մածուցիկության պատճառով 🙁