Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կամավորության մասին

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Իսկ Դուք գիտե՞ք, թե կամավորությունը որքա՜ն օգտակար է մարդու համար։ Հատկապես` երիտասարդների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել տարբեր օգտակար հմտություններ, լայնացնել իրենց աշխարհայացքը կամ դեռ չեն կողմնորոշվել ապագա մասնագիտության մեջ և ուզում են փորձել իրենց տարբեր բնագավառներում:

Ստորև ներկայացվում են որոշ հետաքրքիր փաստեր.
1. Մարդիկ, ովքեր կամավորություն են արել և նշում են այդ մասին ռեզյումեում, միանգամից անցնում են մի քայլ առաջ և ավելի հավանական է, որ կընտրվեն ցանկալի աշխատանքի։ Այս հավելյալ ինֆորմացիան ռեզյումեում օգնում է հաստատել ժամանակի արդյունավետ օգտագործման կարողությունը։
2. Կամավորությունն օգնում է Ձեր կրեատիվ մտքերն արտահայտելուն և հետագայում, ինչու ոչ, իրագործելուն 🙂 Երբեմն ամենալավը, որ կարող եք անել, դա Ձեզ հետաքրքրող որևէ նախաձեռնության կամ ծրագրի կամավորության հայտ լրացնելն է։
3. Հարցման արդյունքում, կամավորների 96%-ը հաստատում է, որ կամավորությունը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում։ Այլ հարցումների արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր զբաղվել են կամավորությամբ, ավելի լավատեսորեն են պատասխանում իրենց տրված հարցերին։

 

Կետերը կարելի է դեռ երկար շարունակել։ Իսկ այն, որ կամավորության ընթացքում ձեռք ենք բերում նոր հմտություններ, նոր շրջապատ, այն նաև օգնում է մեզ միշտ լինել ակտիվ, ակնհայտ է❤։

Դե ինչ, դեռ չե՞ք զբաղվել կամավորությամբ, երբեք ուշ չէ:

Դարձի՛ր կամավոր և կտեսնես, թե ինչպես կփոխվի քո կյանքը:

 

Ձեզ ոգեշնչեցին Teenslive կամավորները