Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Օվկիանոսների համաշխարհային օր

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Հունիսի 8-ին ամբողջ մոլորակը նշեց կարևոր բնապահպանական տոն՝ Օվկիանոսների համաշխարհային օրը։

Տոնն առաջարկվել է նշել 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում բարձր մակարդակով տեղի ունեցած «Երկիր մոլորակ» հանդիպման ժամանակ: Ամեն տարի հունիսի 8-ին Օվկիանոսների համաշխարհային օրը նշում են բնապահպաններ և բոլոր նրանք, ովքեր կապ ունեն օվկիանոսի հետ։

 

Օվկիանոսները զբաղեցնում են Երկրի մակերեսի երեք քառորդը, պարունակում են ջրային պաշարների 97%, կազմում է մոլորակի բիոսֆերայի 90%: Բացի այդ, Համաշխարհային օվկիանոսը մեծ դերակատարում ունի երկրագնդի կլիմայի կարգավորման գործում, դրա ջրերը ածխաթթու գազի գլխավոր կլանիչներից են և ապահովում են կյանքով ավելի քան 230.000 տեսակի կենդանիների։

 

Ցավոք, Համաշխարհային օվկիանոսի աղտոտման խնդիրը շատ արդիական է, և այսօր բնապահպանները, իխթիոլոգները, ակվարիումների, դելֆինարիումների, կենդանաբանական այգիների աշխատակիցներն իրենց ջանքերը կենտրոնացնում են օվկիանոսների բնակիչների իրավունքները պաշտպանելու և կայուն բնապահպանական միջավայրը պահպանելու համար։