Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

կղանք

Բարև Ձեզ.. առավոտյան զուգարան գնալուց կղանքիս գույնը նորմալ էր բայց հետո փոխվեց կանաչ եվ զուգարանակոնքի ջուրն Էլ կանաչեց կղանքի գույնից.. ինչից կարող է լինել և ինչ խորհուրդ կտաք:

Պատասխան

Ողջույն, Արտ: Կղանքի գույնը կարող է փոխվել տարբեր պատճառներից: Պետք է հասկանալ, արդյոք չե՞ս կերել շատ կանաչի, մասնավորապես ավելուկ, սպանախ, որից կարող է կանաչել կղանքը: Կղանքի գույնը կարող է փոխվել որոշ դեղորայքից, օրինակ` երկաթի պրեպարատից, դառնալով մուգ կանաչավուն-սև: Եթե մտածենք այլ, ախտաբանական պատճառների մասին, անհրաժեշտ է պարզել, կա՞ն այլ գանգատներ` սրտխառնոց, լուծ, փորացավ, ջերմության բարձրացում, եթե այո, խոսք կգնա ինֆեկցիայի կամ բորբոքման մասին, և անպայման անհրաժեշտ է դիմել բժշկի` հետազոտվելու և պատճառը պարզելու համար:

Առողջություն ենք մաղթում: