Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Լարվածություն

Բարև Ձեզ։Երբ ես լարվում եմ դժվարանում եմ խոսել։Ինչպե՞ս կարող եմ ձեռբազատվել այս խնդրից։17 տարեկեն եմ։

Պատասխան

Հարգելի Մարի, շնորհակալություն, որ գրեցիր:

Նախ փորձիր հասկանալ և վերլուծել, թե հատկապես որ իրավիճակներում ես լարվում: Գուցե կա ինչ-որ գործոն, որը քեզ խանգարում է և հուզում է` անծանոթ միջավայր, բացասական վերաբերմունք, բարդ թեմա: Դա կօգնի գտնել ճիշտ ուղին: Փորձիր համոզել ինքդ քեզ, որ դու ուրիշներից վատը չես, ունես քո սեփական կարծիքը, որը կարող ես արտահայտել, օժտված ես  ուժեղ կողմերով, որոնք պետք է ցուցադրես:  Ծանոթացիր շփման և արդյունավետ զրույցի վարման կանոններին: Լավ կլինի նախապես պատրաստվել կարևոր զրույցին կամ հանդիպմանը, նախօրոք ծանոթանալ նյութին, պատրաստել անհրաժեշտ խոսքեր: Պատրաստվելիս` գրի առ խոսքդ և այն վարժեցրու տանը` հայելու առջև, մի քանի անգամ կրկնելով նյութը: Զրույցի ժամանակ կենտրոնացիր զրուցակցի և բովանդակության վրա,  ցուցադրիր հետաքրքրություն զրուցակցի նկատմամբ:  Ավելին շփման գաղտնիքների մասին կարդա http://teenslive.am/communication/hretorakan-arvesti-gaghtnikhnereh և http://teenslive.am/communication/haghordakcman-varpet հոդվածներում:

Եթե ինքնուրույն չես կարող հաղթահարել այդ խնդիրը, դիմիր մասնագիտական օգնության` հոգեբանին:

Հաջողություն ենք մաղթում: