Հաղորդակցություն
Բարև Ձեզ։Ես 17 տարեկան եմ։Կասե՞ք ինչպես լինել ինքնավստահ և ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը։ Նախապես շնորհակալություն)
Ողջույն, Մարի, շնորհակալությւոն, որ մեզ գրեցիր:
Իրականում շատ տարբեր մեթոդներ, որոնցից ամենահաճախը խորհուրդ է տրվում ինքնաներշնչումը, որը սակայն ոչ միշտ է օգնում: Թվարկենք արդյունավետ մեթոդները:
Նախ սովորիր ցուցադրել ինքնավստահություն, նույնիսկ երբ այդքան էլ վստահ չես քո ուժերի մեջ, ինքնավստահություն ձեռք բերելու համար սկզբում կարելի է այն նմանակել:
Կարևոր է հետևել քո տեսքին և առողջական վիճակին: Եթե դու ունես վատ տրամադրություն, չափազանց շատ ծանրաբեռնված ես, ճիշտ չես սնվում, նստակյաց կենսակերպ ես վարում, անբավարար ես քնում, ապա ավելի դժվար կլինի ցուցադրել աշխարհին քո լավագույն կերպարը: Սկսեք կենսակերպի փոքր փոփոխություններից, աստիճանաբար կընտելանաս ռեժիմին, և դա կդառնա առօրյայի անբաժանելի մասը:
Սովորիր արդյունավետ շփման և արդյունավետ զրույցի վարման կանոններ, ցուցադրիր հետաքրքրություն զրուցակցի նկատմամբ:
Մի համեմատվիր ուրիշների հետ: Հիշիր, որ դու անհատականություն ես և քո նմանը չկա: Հավատա քո ուժերին, փորձիր գտնել քո սեփական ուղին և ապրիր քո սեփական կյանքով: Մի սպասիր ուրիշների գովաբանությանը, գործիր քո սեփական շահերից ելնելով: Վերջ տուր ինքդ քեզ քննդատելուց: Փորձիր ավելի թեթև վերաբերվել պրոբլեմներին:
Բոլոր մարդիկ սխալվում են, իդեալական մարդ չկա: Սովորիր ներել ինքդ քեզ և առաջ շարժվել:
Փորձիր քեզ տարբեր ոլորտներում, տարբեր գործեր նախաձեռնիր, ունեցիր քո սիրած զբաղմունքը, արա այն, ինչ քո մոտ լավ են ստացվում: Դարձրու քո ուժեղ կողմերը քո առավելությունը և հպարտացիր քո փոքր հաջողություններով:
Հաջողություն ենք մաղթում: