Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

MIAV/DZIAH

ERB E HIVANDUTYN@ MIAV-IC VERACVUM DZIAH-I U MINCHEV ERB E BUJMAN ENTAKA

Պատասխան

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, երբ զարգանում է իմունային համակարգի գործունեության խորը խանգարում, ինչի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ:

ՄԻԱՎ-ը վերածվում է ՁԻԱՀ –ի տարիներ անց, սակայն ժամկետը շատ տարբեր է տարբեր մարդկանց մոտ և կախված է մարդու կենսակերպից, ընդհանուր առողջական վիճակից, այլ հիվանդությունների առկայությունից, և իհարկե ստացած հակառետրովիրուսային բուժման ընդունումից: Այդ ժամկետը կարող է լինել մի քանի տարի կամ մի քանի տասնյակ տարիներ:

Հակառետրովիրուսային բուժումը թույլ է տալիս երկարացնել վարակակրի կյանքը և ապրել գրեթե սովորական կյանքով: