Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Հաղորդակցություն

Մի տղա սիրում է ինձ բայց ես չեմ հասկանում ես ել եմ սիրում նրան թե ոչ,բայց ամեն անգամ սպասում եմ նրա գալուն և գրելուն,ինչպես հասկանամ սիրում եմ թե ոչ?

Պատասխան

Հարգելի Հասմիկ, Սերը դժվար է հստակ բնորոշել: Եթե մարդը քո համար ամենակարևորն է, դու ցանկանում ես շատ ժամանակ անցկացնել նրա հետ, լսել նրան, գտնվել նրա կողքին, կիսել լավ և վատ պահերը, ունենալ նույն հետաքրքրությունները, քո ժամանակը տրամադրել նրան, նրա մեջ նկատում ես ամենալավ հատկանիշները և չես տեսնում թերությունները կամ դրանք կարևոր չեն քո համար, մեծ հավանականությամբ խոսքը  գնում է սիրո մասին: Սիրո համար բնորոշ է նաև համատեղ հարգանքը և իսկական նվիրվածությունը, և ոչ զուտ քո սեփական ցանկությունները, այլ սիրած մարդու ցանկությունները: Ցանկանում ենք իսկական, մեծ, փոխադարձ սեր: