Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

բժշկություն

Իմ մի ձուն ավէլի մէծ է քան մյուսը, դա նորմալ է?

Պատասխան

Ողջույն,

Հաճախ տղամարդկանց մոտ մեկ ամորձին մյուսից մի քիչ ցածր է գտնվում կամ փոքր-ինչ տարբերվում է չափով, դա լրիվ նորմալ է: Սակայն տարբերությունը չպետք է լինի մեծ` մինչև 1 սմ: Եթե տարբերությունը շատ մեծ է, եթե շոշափելիս ամորձու մակերեսը անհարթ է, կա ցավ, երևում են լայնացած երակներ կամ նկատում ես այլ փոփոխություններ, կամ դու ստացել ես վնասվածք, պետք է դիմել բժիշկ-ուրոլոգի: Վախենալու բան չկա, բայց եթե կան կասկածելի նշաններ, ապա խորհրդակցել մասնագետի հետ անհրաժեշտ է, որպեսզի լինես լրիվ վստահ:

Առողջություն ենք մաղթում: