Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Derahasutun

Es derahas em em chem koxnoroshvum vojmi harcum!!!🫠🫠🫠🫠chgidem inji im hamar mi or ashxarhy payluma mi or muga kam mi 3rope urax 3rope voch ayhnqan u orva mej 50 erangners erevum en tramadrrutyan)yndynvel em bjshkakn bayc chgidem chem uzum heto uzum emmi baji vra 1000% vstah chem chgidem angam hima injem uzum)

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս։ Շնորհակալություն, որ կիսվեցիր։

Դեռահասության տարիքում քիչ չեն քո նկարագրված երևույթները, տրամադրության հաճախակի փոփոխությունը, դժվար կողմնորոշվելը,  անվստահությունը սեփական որոշումների մեջ և ապագայի հանդեպ և այլն։ Իհարկե կան նպատակասլաց և հստակ կողմնորոշված երիտասարդներ, որոնք շատ լավ գիտեն՝ ինչ են ուզում և համառորեն շարժվում են դեպի իրենց նպատակը։ Բայց և կան ավելի երկչոտ մարդիկ, ում համար դժվար է կողմնորոշվել, ընտրություն անել և այլն։ Դա էլ է նորմալ։

Պատճառներից մեկը նաև այն է, որ քո կյանքում կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ինչ-որ չափով փոխում են կյանքիդ բնականոն հունը, ստիպում են այլ ձևով մտածել, որոշումներ կայացնել և գործել քո համար անսովոր իրավիճակում։

Լցվիր համբերությամբ, ժամանակի հետ կընտելանաս քո նոր կարգավիճակին, իսկ ներկայում ավելի շատ ուսումնասիրիր քո նոր միջավայրը, մարդկանց, երևույթները, վերլուծիր տեղի ունեցող իրադարձությունները և քննարկիր հարցերը քեզ ճանաչող, վստահելի մարդկանց հետ։ Նոր միջավայրում փորձիր գտնել քո համար համախոհներ, ում հետ կարող ես կիսվել, սովորիր ուրիշների սխալների վրա, և դա կօգնի քեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ ես ցանկանում քո կյանքում, ինչ նպատակներ պետք է դնես և այլն։

Որոշ օգտակար խորհուրդներ կարող ես կարդալ մեր կայքի հոդվածներում՝ Հաղորդակցություն բաժնում։

Հաջողություն եմ մաղթում։