Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Մասնագիտություններ

Ինչպե՞ս կողմնորոշվել ճիշտ մասնագիտության հարցում։ Ցանկանում եմ սովորել ծրագրավորում, բայց լավ տեղեկացված չեմ ծրագրավորումից, չունեմ բավականին ինֆորմացիա այդ ոլորտից։ Ցանկանում եմ իմանալ` ո՞րն է ծրագրավորողի հիմնական գործը, ինչո՞վ է նա զբաղվում, ինչքա՞ն է աշխատավարձը, և հիմնականում ի՞նչ է ուսումնասիրումը ծրագրավորողը ուսման տարիներին։

Պատասխան

Ողջույն, Գոգա, շնորհակալություն, որ կիսվեցիր։

Ճիշտ կլինի խորհրդակցել մեծահասակների հետ, ովքեր կապ ունեն IT ոլորտի հետ, այդ թվում ձեր դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչի, դիմիր ծանոթներին, բարեկամներին, որպեսզի գտնեն ծրագրավորող կամ ապագա ծրագրավորող ծանոթ, ում հետ կարող ես զրուցել և  պարզել հարցերիդ պատասխանները։

Եվ իհարկե, օգտագործիր համացանցը, այսօր հասանելի է շատ-շատ ինֆորմացիա տարբեր մասնագիտությունների մասին, եթե ճիշտ փնտրես բանալի բառերով ՝ ի՞նչ է ծրագրավորումը, ի՞նչ է պետք ծրագրավորող դառնալու համար,  ծրագրավորում սկսնակների համար և այլն։

Հաջողություն եմ մաղթում։