Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Իշխում

Ինչպես մարդկանց քեզ ենթարկել կամ դառնալ լիդեր

Պատասխան

Ողջույն, Լիլիթ։ Շնորհակալություն հարցի համար։

Իրականում լիդերը ոչ թե իշխում է և ստիպում իրեն ենթարկվել, այլ մարդկանց ոգեշնչում է, օրինակ ծառայում և տանում իր և իր գաղափարների հետևից։

Իսկական լիդերի հատկանիշները պետք է լինեն ինքնատիրապետումը, մարդկանց լսելու, հաղորդակցվելու, որոշումներ կայացնելու հմտությունները, ուրիշներին հարգելու, բանակցելու և համագործակցելու կարողությունը, պատասխանատվության զգացումը և այլն։

Փորձիր նախ ինքդ քո մեջ ձևավորել այդ հատկանիշները, քո համար որոշել, թե ինչ փոփոխությունների ես ձգտում, ինչ գաղափարներ պետք է առաջ տանես, հստակ պլանավորել քայլերը,  և հետո կտեսնես, որ մարդիկ կձգտեն շփվել քո հետ,  կվարակվեն քո գաղափարներով։

Հաջողություն եմ մաղթում։