Հաղորդակցություն
Իշխում
Ինչպես մարդկանց քեզ ենթարկել կամ դառնալ լիդեր
Պատասխան
Ողջույն, Լիլիթ։ Շնորհակալություն հարցի համար։
Իրականում լիդերը ոչ թե իշխում է և ստիպում իրեն ենթարկվել, այլ մարդկանց ոգեշնչում է, օրինակ ծառայում և տանում իր և իր գաղափարների հետևից։
Իսկական լիդերի հատկանիշները պետք է լինեն ինքնատիրապետումը, մարդկանց լսելու, հաղորդակցվելու, որոշումներ կայացնելու հմտությունները, ուրիշներին հարգելու, բանակցելու և համագործակցելու կարողությունը, պատասխանատվության զգացումը և այլն։
Փորձիր նախ ինքդ քո մեջ ձևավորել այդ հատկանիշները, քո համար որոշել, թե ինչ փոփոխությունների ես ձգտում, ինչ գաղափարներ պետք է առաջ տանես, հստակ պլանավորել քայլերը, և հետո կտեսնես, որ մարդիկ կձգտեն շփվել քո հետ, կվարակվեն քո գաղափարներով։
Հաջողություն եմ մաղթում։