Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Ընկերներ

Ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք ընկերուհիս սառել է իմ հանդեպ թե չէ, նամակներիս ժամերով չի պատասխանում, իսկ եթե պատասխանի մի նամակի, իսկ մնացածը անտեսում է։
Ուզում եմ ես խոսել իր հետ, որ մեր ընկերությունը էլ առաջվանը չի, բայց մտածում եմ, որ ինձ կմեղադրի ու այս ամենը ընդամենը իմ կասկածների պատճառով է։

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս, Շնորհակալություն, որ կիսվեցիր։

Ընկերությունն ենթադրում է  ուշադրություն ընկերոջ հանդեպ, նաև վստահություն և ոչ՝  վերահսկել կամ անընդմեջ ուշադրություն պահանջել։ Չէ՞ որ նա կարող է զբաղված լինել, կամ չունենալ տրամադրություն, կամ վատառողջ լինել, կարող են լինել շատ տարբեր պատճառներ։ Այո, հնարավոր է նաև, որ նա մի քիչ սառել է և չի ցանկանում անընդմեջ կապի մեջ լինել և պատասխանել քո նամակների։ Պարզելու համար կարող ես հարմար պահ գտնել և խոսել ընկերուհուդ հետ, պարզել պատճառները։ Իհարկե չարժե մեղադրել կամ հարձակվել, այլ կարող ես հարցնել կիսակատակով, թե գուցե նամակներդ այնքան շատ են, որ նա չի հասցնում կարդալ և պատասխանել։ Բոլոր դեպքերում, բացատրվելը ճիշտ է։

Հաջողություն եմ ցանկանում։