Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Սեր կամ հրապուրանք

Բարև ձեզ։ Ես 15 տարեկան եմ ունեմ ընկեր որը ծառայում է բանակում։ Նա երբ գալիս է ուվալնենի(հայերեն տարբերակը չգիտեի, կներ եք) ինձ հրավիրում է ինչ որ տեղ իրեն տեսնելու։ Զարմանալի է բայց նա ինձ այս անգամ հրավիրել է տուն չգիտեմ ընդունեմ, թե մերժեմ նրա առաջարկը։ Եվ մի խնդիր էլ կա ես նրան սիրում եմ (կամ էլ ինչպես քույրս կասեր հրապուրանք) և վախենում եմ նրան կորցնելու մտքից, սակայն նա ինձ գրկելու ժամանակ փորձում է դիպչել հետույքիս կամ էլ կրծքերս է շոյում։ Ինչ խորհուրդ կտաք այս դեպքում ինչ անել` գնալ թե՞ չգնալ, շարունակել շփումը նրա հետ թե՞ դադարեցնել։ Նախապես շնորհակալ եմ։♥️

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս, Շնորհակալություն, որ կիսվեցիր։

Քո նկարագրված իրավիճակում իսկապես չարժե միանգամից կուրորեն ընդունել այդ առաջարկը, քանի որ նախ պետք է հասկանալ, թե արդյոք մենա՞կ եք լինելու իրենց տանը, թե՞ ոչ։ Իհարկե, հնարավոր է, որ տղան ուզում է քեզ ծանոթացնել իր ծնողների հետ, չնայած այդ դեպքում երևի թե կասեր քեզ այդ մասին նախապես։ Փորձիր պարզել մանրամասները, և եթե մենակ եք լինելու, պատճառ գտիր հրաժարվելու, ալտերնատիվ տարբերակ առաջարկիր՝ կինո, ձմեռային այգի, սրճարան և այլն։ Հիշիր, որ միշտ կարող ես հստակ ասել, որ չես ցանկանում և պատրաստ չես նրա հետ առանձին մնալու քայլի։

Մեկ բան ևս, կապված քեզ շփոթեցնող հպումների հետ․ դա երիտասարդ տղայի համար գուցե և բնական է, և պետք է հաշվի առնել, որ դուք ունեք մի քանի տարի տարիքային տարբերություն, և նա արդեն չափահաս է, ով ունի որոշակի պատկերացումներ սիրային հարաբերությունների մասին և ֆիզիկական կարիքներ։ Այն պարագայում, որ քո տարիքի սիրահարված աղջկա համար առաջնայինը հոգեբանական մտերմությունն է։ Քանի որ դու ինքդ որոշ բաներ ես նկատել, որ քեզ մի քիչ շփոթեցնում են, կարծում եմ, արժե հարմար պահ գտնել և նրա հետ խոսել նաև այդ թեմայով, և ասել, որ դու դեռ պատրաստ չես ավելի մտերիմ հարաբերությունների, քանի դեռ դեռահաս ես։

Ինչ վերաբերում է քո սիրահարվածությանը կամ հրապուրանքին, ձեր շփվելու ընթացքում ժամանակի հետ դու կհասկանաս, թե իրականում ինչ ես զգում այդ երիտասարդի հանդեպ, և ինչ է զգում նա, ինչ սպասելիքներ երկուսդ էլ ունեք ձեր ընկերությունից, քանի որ իսկական սերը ենթադրում է խորը հարգանք, սիրած էակի շահերի գերակայություն և նույնիսկ որոշակի անձնազոհություն։

Հաջողություն եմ ցանկանում և փոխադարձ մեծ սեր։