Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Siro

Normal e erb derahasutyan shrjanum, hajaxaki enq siraharvum?)

Պատասխան

Ողջույն, Մանե։ Շնորհակալություն, որ մեզ գրեցիր։

Այո, հաճախակի սիրահարվելը լրիվ նորմալ է, նամանավանդ դեռահասության տարիքում։ Չէ՞ որ հենց այս տարիքում բավականին հաճախ կարող ենք փոխվել նախասիրությունները, հետաքրքությունները, վերաբերմունքը տարբեր մարդկանց և իրավիճակներին։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր ավելի հաճախ են սիրահարվում, մյուսները՝ ավելի հազվադեպ, բայց երկու տարբերակներն էլ լրիվ նորմալ են։

Մաղթում եմ քեզ մեծ, փոխադարձ սեր։