Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

🤷‍♀️

Ի՞նչ խորհուրդ կտաք էս դեպքում` դու իմացել ես որ քույրդ ծնողներիդ խաբում ա, բայց ոչ ծնողին ասելն ա ճիշտ, որովհետև միանգամից կբռնկվի ու կբարկանա աքրոջդ վրա, սենց ասած դու կդառնաս խաբար բղիկ ու վատ մարդ ու դրանից հետո քույրդ հաստատ չի ուղղվի ու ավելի վատ բաներ կսկսի անել, ոչ էլ ճիշտ ա լռելը, էն բանից հետո երբ տենց դեպքեր էլի են եղել ու դու պարբերաբար հանգիստ խոսել ես քրոջդ հետ, իսկ ինքը ոնց երևում ա ուղղակի արհամարհել ա քեզ ու դու մեկ ա լռել ես, մտածելով որ ծնողիդ ասելը սխալ ա։ ու էնպես չի որ սուտը սովորական առօրյա սուտ ա, այլ ավելի լուրջ։ ինչպե՞ս վարվել որ բոլորի համար լավ լինի

Պատասխան

Ողջույն, Մարիա,

Շնորհակալություն, որ կիսվեցիր։

Իհարկե, դժվար է միանշանակ խորհուրդ տալ նման իրավիճակում, քանի որ ես չգիտեմ բոլոր հանգամանքները, ինչ տեսակի հարաբերություններ են ձեր ընտանիքում, ինչին է վերաբերում ծնողներին խաբելը, արդյոք դա կապված է իրոք լուրջ բանի հետ։ Ինչևէ, եթե այստեղ կա  կյանքի համար պոտենցիալ վտանգավոր տարր կամ այլ լուրջ հետևանք կարող է լինել, ապա միանշանակ պետք է խոսել քրոջ հետ և զգուշացնել, որ պատմելու ես  ծնողին, եթե նա ինքը չխոստովանի իր արարքը և չուղղի սխալը։

Կարևոր է սկզբից խոսել քրոջդ հետ և բացատրել բոլոր հետևանքները,  որ քույրդ հասկանա, ինչու ես դու անհանգստանում։ Այսպես դու չես կորցնի քրոջդ վստահությունը և կկարողանաս կանխել հետագա խնդիրները և հնարավոր անբարենպաստ հետևանքները։

Հաջողություն