Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հղիություն

serakan haraberutyun

nor amusnacacneri mot ete erexa chen planavorum hnaravor e pahpanakov pashtpanutyun? mot 6 amsi minchev 1 tari, vorpeszi hxityun chlini? ev ardyoq da hetagayum hxianalun arden kxangari u inch vor xndirner araj kgan?

Պատասխան

Ողջույն, Էդո,

Շնորհակալություն, որ գրեցիր։

Այո, իհարկե, զույգը կարող է պաշտպանվել տարբեր մեթոդներով, և ցանկալի է ընտրել ժամանակակից, արդյունավետ և հարմար տարբերակ։ Որոշ մեթոդներ պահանջում են խորհրդատվություն գինեկոլոգի հետ (հաբեր, պարույր), իսկ պահպանակը հեշտ և մատչելի մեթոդ է, որը ճիշտ օգտագործման դեպքում արդյունավետորեն պաշտպանում է անցանկալի հղիությունից։ Այն գրեթե չունի կողմնակի ազդեցություններ և չի ազդում հետագա պտղաբերության վրա։ Օգտագործեք այն կնոջ պտղաբեր օրերին։ Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ կայքի համապատասխան բաժնի հոդվածներում։

Առողջ եղեք։