Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

?

Ի՞նչ է նախանձը։
Եվ ինչպես հասկանալ արդյո՞ք նախանձում ես ինչ֊որ մեկին, թե ոչ (ընկերուհի, քույր և այլոց)

Պատասխան

Ողջույն, սիրել դեռահաս,

Նախանձը մարդ արարածին բնորոշ զգացում է, երբ դու չունես մի բան, որն ունի այլ մարդ, և ցանկանում ես դա ունենալ: Այդ զգացումը քեզնից անկախ  լինում է բոլորիս մոտ: Ուրիշ բան, թե ինչքանով ենք դրան ուշադրություն դարձնում և թույլ տալիս, որ այն ղեկավարի մեր մտքերն ու գործողությունները: Չնայած ընդունված է տարբերել "սպիտակ" և "սև" նախանձ, բայց նախանձը մնում է նախանձ, ուղղակի նախանձելիս չարժե դա ցույց տալ և առավելևս` չի կարելի է վատը ցանկանալ այլ մարդուն և թույլ տալ, որ այդ զգացումը քեզ հունից հանի,  լցնի չարությամբ և խանգարի ապրել:

Հաջողություն ենք ցանկանում: